Մեսսիի հեռանալը դա դեռ չի նշանակում, որ աշխարհի վերջն է. Լա լիգայի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Միլանի «Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատիի խոսքերը, ով ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ միլանյան ակումբը կարող է ապագայում իրականացնել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի տրանսֆերը.

«Չեմ կարծում, որ Մեսսիի ժամանումը Իտալիա կլուծի Ա Սերիայի խնդիրները, որոնք կապված են մեծ պարտքերի եւ ոչ բավարար եկամուտների հետ: Ա Սերիայում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հաստատ չեն լուծվի Մեսսիի օգնությամբ․ ես կցանկանայի, որ Լեոն մնա Լա լիգայում, բայց եթե նա հեռանա, դա չի նշանակի, որ աշխարհի վերջն է։ Շատերն ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի Լա լիգան կկորցնի մեծ գումարներ, բայց մեր եկամուտները հեռարձակման իրավունքի վաճառքի առումով ավելացել են անգամ Պորտուգալիայում: Մեծ ֆուտբոլիստներն օգնում են, բայց նրանք այնքան էլ կարեւոր չեն առաջնության համար»,-Տեբասի խոսքերն է փոխանցում ESPN-ը ։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 19 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս