Լուր Կադր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սարյան փողոցումԱյնպիսի տպավորություն է, որ «Օրինաց երկիր» կուսակցության Կենտրոն համայնքի գրասենյակում գործում է դիսկո բար եւ ակումբ: Դատելով ՕԵԿ-ի պաստառի չափերից, կարելի է կարծել, որ այնտեղ մտածում են, թե ինչքան մեծ լինի այն, այդքան շատ քաղաքացիներ կշտապեն անդամագրվել կուսակցությանը: Գուցե սա է պատճառը, որ ՕԵԿ-ում չեն էլ նկատել, թե ինչ խայտառակ պատկեր է ստացվել պաստառի աջ կողմում: 2008-ի նախագահական ընտրություններից հետո վերջնականապես խայտառակված ՕԵԿ-ը ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ քաղաքացիների աչքը մտնելու համար: Տեսնենք, թե առաջիկայում պաստառների ինչ տրամաչափերով աչքի կընկնի ՕԵԿ-ը:




Լրահոս