Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 6-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:




Լրահոս