ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ վիճաբանություն, բախում, ծեծկռտուք․ յոթերորդ գումարման խորհրդարանի աղմկալի դեպքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը շարունակում է բուռն քննարկման առարկա դառնալ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հետևեց ծեծկռտուք՝ Սասուն Միքայելյանի հետ, որին միացան գրեթե բոլոր պատգամավորները և երկար ժամանակ նրանց հանգստացնել չէր ստացվում։ Մինչ այս յոթերորդ գումարման խորհրդարանում հաճախ էին լեզվակռիվներ, բախումներ տեղի ունենում պատգամավորների միջև։

Յոթերորդ գումարման առաջին նիստերի ժամանակ հաճախ էին բանավեճեր տեղի ունենում ընդդիմադիր խմբակցություններ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև, սակայն դրանք այնուհետև պարբերաբար բնույթ կրեցին արդեն իշխանության և ընդդիմության միջև։ Առաջին անգամ Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների միջև կրքերը թեժացան մշտական հանձնաժողովների նախագահների և ԱԺ փոխնախագահների ընտրության ժամանակ։

Խորհրդարանում հաճախ է լեզվակռիվ տեղի ունենում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթների պատճառով։ Նրա ելույթներից մեկը՝ քրեական ենթամշակույթ կրողների դեմ պայքարի նախագծի քննարկման ժամանակ իսկական իրարանցում առաջացրեց։ Նա մասնավորապես իր ելույթում նշել էր, որ պետք է այս անձանցից բացի պայքարել նաև երեք տառից կազմված այլ անձնանց դեմ։ Եվ ահա, նրա այս արտահայտությանը հետևեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի սուր ելույթը, որին էլ ԲՀԿ-ականների զայրույթն ու հայտնի միջադեպը։

Մեկ անգամ էլ կրկին Գևորգ Պետրոսյանն աչքի ընկալ  մեկ այլ դրվագով՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ։ Խոսքը սեռափոխված անձանց երեխաներ որդեգրել թույլ չտալու մասին նախագծին էր վերաբերվում։

Ուշագրավ է սակայն, որ բախումներ տեղի են ունենում նաև խմբակցությունների ներսում։ Հերթական դեպքը եղել է իմքայլական պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Վարդան Աթաբեկյանի միջև և երկու կողմերն էլ չէին հերքում, որ եղել է միջադեպ։

Բանավեճեր հաճախ են տեղի ունեցել պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Մխիթար Հայրապետյանի հետ բանավեճին կրկին խառնվեց Արարատ Միրզոյանը։

Իսկ ահա, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ վերջին միջադեպը գրանցվեց արտահերթ նիստի ժամանակ՝ նրա և ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև։

Ալեն Սիմոնյան- Նաիրա Զոհրաբյան բանավեճն էլ գրանցվել ԱԺ փոխնախագահի արտահայտությունից հետո։

Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ գրանցվեց Ռուբեն Ռուբինյանի և Էդմոն Մարուքյանի միջև՝ քննիչ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։

Իհարկե, սա Աժ-ում լարված նիստերի և բանավեճերի միայն մի մասն են։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս