Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
✅ Սիրելի՛ հայրենակիցներ
ℹ️Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերջին շրջանում իրականացված բարեփոխումները՝ 100 փաստի ձևաչափով, և անդրադարձավ Արդարադատության նախարարության ոլորտում կամ անմիջական մասնակցությամբ իրականացված բարեփոխումներին։
✅ Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել են 30%-ով։
✅ 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկի (փակից-կիսափակ), իսկ 8 ցմահ ազատազրկման դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, որն աննախադեպ իրադարձություն է քրեակատարողական ոլորտում:
✅ 2020թ-ին պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ։
✅ 2019 թվականից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկած՝ սննդով
ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրն ունի 100% ցուցանիշ: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և շահառուների գոհունակության շնորհիվ ներկայում սննդի նոր համակարգը ներդրվել է քրեակատարողական հիմնարկներից իննում: Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:
✅ Ազգային ժողովը հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։
✅ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ Այսուհետ, բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ։
✅ Մշակվել և կառավարության կողմից հաստատվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի հայտարարագրի նոր ձևանմուշը, որում ի թիվս այլ պահանջների՝ ավելացել է նաև շահերի հայտարարագրման պահանջը։
✅ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայիընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը 2018թ-իվերլուծության համեմատ բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով77-րդ հորիզոնականը։
✔️Ավելի մեծ եռանդով ենք շարունակելու մեր հայտարարած բարեփոխումների իրականացման աշխատանքները։