Գերմանիայի մի քանի քաղաքներում դեռ շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների: Այդ բողոքի ակցիաները ընդդեմ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանափակումների դեմ, իրականացվում են հիմնականում հանգստյան օրերին։
Օրինակ երեկ Բեռլինում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել, սակայն ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել և բերման է ենթարկվել 200 մարդ: Մեծ թվով գերմանացիներ իշխանություններից պահանջել են չեղարկել արգելքները Շտուտգարտում, Ֆրանկֆուրտում:
Նշենք, որր Գերմանիան կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տասնյակում է աշխարհում։ Այս երկրում վարակվել է 176 հազար 244 մարդ, մահացել 8 հազարը: Իսկ երկրի իշխանությունները հայտարարել են, որ Գերմանիայում կորոնավիրուսի վտանգն էապես նվազել է, բայց դեռ չի անցել: