Այս պահին սահմանում իրավիճակը նորմալ է, նոր բան չկա։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացԱրցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
«Հակառակորդն իր նենգ ծրագրերով նույնն է, ոչինչ չի փոխվել»,-հավելեց Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացևել էինք, որ մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում՝ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
Լիդա Եղիազարյան