Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր ակցիա են իրականացրել. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ` երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել, այդ թվում նաև հղի աշխատակիցը։ Ակցիայի ժամանակ ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները, որոնք ծանոթացան խնդրին:
Ավելի ուշ ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ քաղաքապետարանում և առհասարակ ՀՈԱԿ-ի շուրջ տիրող իրավիճակին: Մանրիկյանը նկատեց, որ մշտապես են խոսակցություններ եղել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը խառնվում է կադրային քաղաքականությանը և հայտարարեց, թե վաղը Երևանի ավագանու հերթական նիստին այդ հարցն անպայման բարձրաձայնվելու է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան