ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ հարցեր են ընդգրկված ԱԺ նիստում. կորոնավիրուսի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին գումարված Ազգային ժողովի նստաշրջանից հետո գումարվելու է նաև արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընգրկված է երկու նախագիծ, որոնք պետք է քննարկվեն առաջին և երկրորդ ընթերցմամբ: Մեկը վերաբերում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ  կատարելուն, մյուսը՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:

Ընդ որում, արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Իմ քայլը» խմբակցությունը և միջնորդություն է ներկայացրել ԱԺ խորհրդին, որն էլ հաստատվել է: Նշենք, որ այս երկու նախագծերն էլ կապ ունեն Հայաստանում կորոնովաիրուսի տարածվածության հետևանքով առաջացած իրավիճակի հետ:

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապված է կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված և ինքնամեկուսացված աշխատող քաղաքացիներին և նպատակ ունի լրացնել օրենսդրական բացը: Նշվում է, որ կանոնակարգված չէ մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման գործընթացը, որը կարող է քաղաքացիների մոտ առաջացնել մեկուսանալուց կամ ինքնամեկուսանալուց խուսափելու ցանկություն՝ պայմանավորված եկամտի աղբյուրի  կորստի վտանգով: Օրենքի ընդունման պարագայում մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների համար կավելանա ժամանակավոր անաշխատունակության հիմքով նպաստի նշանակման հասանելիություն:

Իսկ ահա մյուս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման եւ գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը, որը պայմանավորված է կրկին կորոնավիրուսային իրավիճակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս