ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու որոշում՝ Մանվել Գրիգորյանի կողմից առողջապահության նախարարությանը դատի տալու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով դրա անգործությունը Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասել էր, որ իրենք 2 անգամ դիմել են առողջապահության նախարարություն՝ Գրիգորյանի բուժման հետագա ընթացքի մասին որոշում կայացնելու համար, երկու անգամ մերժել են պատասխանել, երրորդ դիմումին էլ դեռ չեն պատասխանել:

«Մենք ներկայացրել ենք պարոն Գրիգորյանի էպիկրիզը եւ խնդրել, որ եզրակացություն տան, թե հնարավո՞ր է, որ այստեղ բուժում կազմակերպեն, եթե չէ, ապա թույլատրեն, որ մեկնի արտասահման: Նրանք մի անգամ մեզ պատասխանեցին, որ հարցը մեր իրավասության ներքո չէ եւ դիմենք արդարադատության նախարարություն, այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անելիք չունեն, քանի որ անձը կալանավորված չէ եւ հարցը պետք է լուծի առողջապահության նախարարությունը,- ասել էր փաստաբանը:

Ի դեպ այս հարցով նաեւ դիմել են ՄԻՊ եւ ՄԻԵԴ: Այսպիսով այս գործով նաեւ ուշագրավ զարգացումներ են տեղի է ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հայցադիմումին կից պաշտպանական կողմը նաև հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որով հայցվոր կողմը խնդրել է որպես հայցի ապահովում ժամանակավոր բավարարել հայցվորի պահանջը, պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարությանը հրավիրել բժշկական հանձնաժողով՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Վալ Դ՛ Օրի բժշկական կենտրոնում հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը և տալ համապատասխան եզրակացություն:

Արդդյունքում գործը քննող դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է պաշտպանական կողմի այս միջնորդությունը, սակայն որոշման մեջ նշել է, որ հաշվի առնելով, որ գործ ունեն մարդու առողջության հետ, ապա գործը պետք է քննվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ միաժամանակ պահպանելով բոլոր դատավարական նորմերի պահանջները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս