Ովքեր են թեստեր հանձնել վարչապետի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այժմ աշխատանքի է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: Ինչպես հայտնի է,  այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի հաստատման մասին:

Իսկ ահա նախարարն էլ շփման մեջ  է եղել վարչապետի հետ, մայիսի 23-ին էլ նրա հետ Արարատի մարզում շրջայցի եղել, չնայած դիմակով և ձեռնոցներով: Փաշինյանը ևս իր խոսքում հայտնեց, որ իր հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով և  պահել են սոցիալական հեռավորություն։

Հայտնել էինք նաև որ ինքնամեկուսացման մեջ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս աշխատանքի է վերադարձել, սակայն կրկին չի թեստավորվել: Նման իրավիճակ է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պարագայում: Նա ևս արդեն աշխատանքի է:

Բացի այդ,  կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. թեստի պատասխանը բացասական է եղել: Սակայն փոխվարչապետի գրասենյակում մեկուսսացածներ չկան:

 




Լրահոս