ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապօգնության ավտոմեքենա՝ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ լրագրողները Ազգային ժողովում ֆիքսեցին մի ավտոմեքենա և բուժաշխատողների: Սակայն նրանք հրաժարվել են ասել, թե ինչու են խորհրդարան եկել՝ չպատասխանելով ոչ մի հարցի: Նրանք ունեին կորոնավիրուսի պաշտպանիչ արտահագուստ: Սա իսկական իրարանցում էր առաջացրել ԱԺ միջանցքներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը վարակված է կորոնավիրուսով և շփվել են շատերի հետ:

Սակայն մենք տեղեկացանք, որ ԱԺ մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել եւ այսօր բուժաշխատողները եկել էին նրա կոնտակտավորներին թեստավորելու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս