Հրդեհ Երեւանում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Հունիսի 13-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։23-ին։




Լրահոս