Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկությանը կողմ քվեարկե 87 պատգամավոր: Դրանից հետո դատախազը ներկայացրեց մյուս միջնորդությունը, որով առաջարկեց կալանավորելու թույլտվություն տալ Գագիկ Ծառուկյանին:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արթուր Դավթյանն այս միջնորդությունը ներկայացնելուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին գնաց իր աշխատասենյակ: Այժմ խորհրդարանում ելույթների ժամ է. դրանից հետո թերևս կշարունակվի քննարկել Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ արդեն նրան ազատությունից զրկելու միջնորդությանը հավանություն տալու մասին:
Հավելենք, որ 87 պատգամավոր կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը: