Աժ-ն այսօր արտահերթ նիստ կանի. օրակարգում ՍԴ-ի հարցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու։ Մենք տեղեկացանք,  որ Իմքայլականները որոշել են այսօր նիստ անցկացնել և քննարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախնական տեղեկություններով նիստը տեղի կունենա այսօր՝ 13:00-ին:

Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների ընդունման պարագայում 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Նրանք են Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գյուլումյան եւ Հրանտ Նազարյան,  իսկ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ շարքային անդամ։




Լրահոս