Էյֆելյան աշտարակն այսօրվանից վերականգնում է աշխատանքը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այն մոտ երեք ամիս փակ է եղել:
Էյֆելյան աշտարակում գործում են սանիտարական նորմեր, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրում: Այցելուներն առայժմ կարող են բարձրանալ մինչև երկրորդ հարկ միայն աստիճաններով: Աշտարակի ամենաբարձր հարկ տանող վերելակները փակ կմնան մինչև հուլիսի 1-ը:
Էյֆելյան աշտարակի աշխատակիցներն ամենօրյա ախտահանման աշխատանքներ կիրականացնեն: