Հանքարդյունաբերող ընկերության պետական բյուջե վճարած ռոյալթիից բաժին կհասնի նաեւ համայնքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար:

Տեղեկացնենք, որ Հայաստանում ռոյալթի վճարողներ են համարվում՝ ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող եւ մետաղի խտանյութ կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2016 թվականին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23 մլրդ 570 մլն դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37 մլրդ 575 մլն դրամ ռոյալթի։ Ընդ որում, յուրաքանչյուր հանքարդյունահանող ընկերության կողմից 2017թ-ին վճարված ռոյալթիի չափը գերազանցել է նույն ընկերության կողմից 2016թ-ին վճարված ռոյալթիի չափից։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:

Ս.Հ.




Լրահոս