Ով է առաջինը հայտնաբերել գիշերը Վարդենիսում սպանվածին եւ ինչ է ասել հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ գիշերը Վարդենիսում հնչած կրակոցի ու օգնութան ձայնը առաջինը լսել է Թորգոմ Հարությունյանի հայրը ու տանից վազել է դուրս ու տեսել տղային արնաքամ վիճակում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սպանվածի հայրը բանավոր կերպով ասել է, որ ոչ մեկի կոնկրետ չի կասկածում, բայց իր որդուց շատ «աբիժնիկեր» կային: Դեռեւս այս պահին հայտնի չէ, թե ով կարող է կատարած լինել սպանությունը։

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Վարդենիս համայնքի շենքերից մեկի շքամուտքում սպանվել էր 25-ամյա երիտասարդ՝ Թորգոմ Հարությունյանը։

Նշենք, որ մարզային վարչության ղեկավարությունն այս պահին Վարդենիսում է․ փորձում են տաք հետքերով գտնել սպանություն կատարողին։

Ոստիկանությունը այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել․ «Հունիսի 28-ին ժամը 00.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հունիսի 27-ին ժ.23.50-ին «Հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1995թ.ծնված Թորգոմ Հ-ն. «Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հունիսի 27-ին ժամը 23.35-ի սահմաններում անհայտ անձը կրակոցներ է արձակել Չարենցի փողոցի 20Ա շենքի 1-ին մուտքի աստիճաններով տուն բարձրացող Թորգոմ Հ-ի ուղղությամբ՝ նրա մարմնի տարբեր մասերում պատճառելով հրազենային վնասվածքներ:Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 19 պարկուճ, իսկ շքամուտքում՝ արնանման հետքեր, պատերի վրա՝ կրակոցի հետքեր:
Թորգոմ Հ-ն ստացած մարմնական վնասվածքներից նույն օրը ժ.04.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն»։




Լրահոս