Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Քննարկվելու են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա հայտարարեց, թե իր քվեարկության վերաբերյալ որևէ որոշում չունի, սակայն նկատեց, որ Սահմանադրական դատարանը վերածել են բաստիոնի:
Մանրամասները՝ տեսանյութում