Կասեցումների ցանկում կան նաև պետական հիմնարկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱՏՄ կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։ Հուլիսի 8-ին կասեցվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցը երեկ կրկին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էր․ նախորդիվ այստեղ մի քանի անգամ ևս անցկացվել էինխստացված վերահսկողական աշխատանքներ։

Ամեն հերթական դիտարկման արդյունքում արձանագրվող խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։

Վերջին օրերին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից կասեցվողների թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների հանդեպ։




Լրահոս