Սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է․ ԱՀ նախագահի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա հայտնում է, որ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը:

Նշենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:




Լրահոս