![](https://armlur.am/wp-content/uploads/2020/05/zinvor-2.jpeg)
ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Իջեւանի զորամասերից մեկում նախնական վարկածով ինքնասպանություն գործած զինվորը արդեն կես տարի է՝ ծառայում էր բանակում։
Այս պահին ծնողները գտնվում են Զինվորական Կլինիկական հոսպիտալում։ Զինծառայողը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Նա Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան