Ընտանիքի ողբերգական վթարից տուժած երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա, հայտնում է ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը:

Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնենք,  որ փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում։




Լրահոս