Օգոստոսի 16-ը , ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, պարուհի, գրող, դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գործարար և մարդասեր Մադոննայի տարեդարձն է։
Երգչուհի, երգահան, պրոդյուսեր, մոդել, դերասանուհի Մադոննան ծնվել է Հարոն լճի ափին գտնվող Բեյ Սիթի փոքր քաղաքում՝ ԱՄՆ-ում: Երգչուհին մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Նրա մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 30 տարեկանում: Մադոննան համոզել է հորը, որպեսզի հաճախի բալետի դասընթացների:
Դպրոցն ավարտելուն պես Մադոննան ընդունվել է Միչիգանի համալսարան, որտեղ նա ստացել է պարային կրթություն: 1979-ին Պատրիկ Էրնանդեսի համաշխարհային շրջագայության ժամանակ Մադոննան պարել է նրա համերգներին և այդ ժամանակ սիրահարվել երաժիշտ Դեն Գիլրոյին, ավելի ուշ նրա հետ ստեղծել է իր առաջին ռոք խումբը` «Breakfast Club»: Մադոննայի «True Blue»՝ թվով 3-րդ ալբոմը երգչուհուն դարձրեց համաշխարհային մասշտաբի «մեգա աստղ», որը 28 երկների հիթ շքերթներում գրավեց առաջին հորիզոնականն, ինչը ռեկորդ հանդիսացավ և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Այսօրվա տվյալներով՝ այդ ալբոմը վաճառվել է մոտ 24 միլիոն օրինակով, որը երգչուհու՝ ամենաշատ վաճառված ալբոմն է։ Այդ տարվա ընթացքում Մադոննան նկարահանվել է «Շանհայական անակնկալ» ֆիլմում, և առաջին անգամ խաղացել թատրոնում և ֆիլմում։
1988 -ին Պացենտրո քաղաքում տեղադրվել է Մադոննայի 4 մետրանոց արձանը, որով քաղաքի իշխանություններն կամեցել են ընդգծել այն փաստը, որ երգչուհու նախնիները բնակվել են այդ քաղաքում։