Օգոստոսի 18-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սկսել է վերահսկողություն իրականացնել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածության նկատմամբ։
ՀՀ Սյունիքի մարզի տարածքում օգոստոսի 18-19-ին իրականացվել է վերահսկողական աշխատանքներ թվով 45 տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերվել է թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող թվով 17 տրանսպորտային միջոց։
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150․3 հոդվածի վերջիններիս նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Տեղեկացնում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա և շարունակական բնույթ և իրականացվելու են ՀՀ ամբողջ տարածքում։
Բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց կոչ ենք անում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: