Տավուշի մարզում արձանագրված դեպքից տուժած 5 երեխաների վիճակը բավարար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Տավուշի մարզում արձանագրված դեպքից տուժած 5 երեխաներին, այս պահին հայտնում են համալսարանի աշխատակազմից:

Ներկա պահին երեխաները գտնվում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, նրանց մոտ ախտորոշվել է սուր էկզոգեն թունավորում, երեխաների վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո: Երեխաների կողքին են նաև ԵՊԲՀ ուսանողներ, ովքեր փորձում են կազմակերպել հետաքրքիր առօրյա փոքրիկների համար, երեխաներից երեքի հետ աշխատում է նաև հատուկ հոգեբան:

Հիշեցնենք, որ երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 5 երեխա՝ նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ։ Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են:




Լրահոս