Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանել է Բաքու։ Նա հանդիպելու է ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի ու երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Աշխատանքային այցի առիթը «Ծովի գավաթ» բանակային միջազգային խաղերի բացմանը մասնակցելն է։
Հավելենք, որ ավելի վաղ Շոյգուն Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։