ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ քանդվում են. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հակասական տեղեկություններ տարածվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան շուրջ: Մասնավորապես, «Ջրային կոմիտեում» խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը տեղեկացրել էր, որ ապամոնտաժվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև:

«Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր շենք-շինությունները, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 1903 մ նիշից ներքև կապամոնտաժվեն։ Այս պահին ապամոնտաժվում են Գասպարյանի առանձնատան որոշ հատվածներ»,–գրել էր նա։

Սակայն նրան արձագանքեց Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը՝ հայտնելով.  «Ոչ ոք չի եկել ու չի քանդում գեներալ գնդապետ Վ.Գասպարյանի ամառանոցը:  Հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Վ.Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար»:

Նշենք, որ հենց այս տարածքը տեսանկարահանելու հետ կապված միջադեպն էր դարձել նոր քրեական գործի պատճառ: Մասնավորապես, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս