«Օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի քրոջ որդիների վրա կրակոցների գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նախնական վարկած ունեն, որ կրակելով օրենքով գողի քրոջ որդիների ուղղությամբ, ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ցանկացել են ցավեցնել հենց «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյին:
Հիշեցնենք, որ Երևանում հնչած կրակոցներից հետո իրավապահները շտապել են «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի բնակարան եւ նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշենք, որ Հալաբյան փողոցում հնչած կրակոցներից հետո, 4 անձ հրազենային մարմնական վնասվածներով տեղափոխվել էին «Արմենիա» և «Նաիրի» բժշկական կենտրոններ:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.