Բեյրութի նավահանգստում հրդեհի բռնկման պատճառը կարող է լինել էլեկտրական կտրիչ օգտագործելով՝ վերանորոգման աշխատանքների իրականացումը: Այդ մասին հայտարարել է Լիբանանի աշխատանքի նախարարի պաշտոնակատար Միշել Նաջարը:
«Նախնական տեղեկություններով, պատճառ կարող է դարձած լինի վերանորոգման աշխատանքների ընթացքում էլեկտրական կտրիչի օգտագործումը, որի կայծերը դարձել են հրդեհի պատճառ»,- ասել է Նաջարը:
Նա ընդգծել է, որ հետաքննությունը կսկսվի հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո: Հետաքննությունը կբացահայտի դեպքի բոլոր մանրամասները:
Նաջարի խոսքով` հրդեհը ներկայում գտնում է լիարժեք վերահսկողության տակ: