Սերգեյ Բագրատյանն այլևս չի լինի բարեկամական խմբերում ու պատվիրակության կազմերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ խորհրդի որոշմամբ կզրկվի բարեկամական խմբերի եւ պատվիրակության կազմերի անդամությունից: Ինչպես հայտնի է, Բագրատյանն այլևս չի հանդիսանում Բարգավաճ Հայաստան կուսակցության և խմբակցության անդամ և այդ պատճառով նա ոչ միայն զկվեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, այլ նաև բարեկաման խմբերի կազմում լինելուց:

Օրինակ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում նա այլևս չի լինի, իսկ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խմբում նրան փորպես ղեկավարի կփոխարինի Վահե Էնֆիաջյանը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում նրան կփոխարինի Արտյոմ Ծառուկյանը:




Լրահոս