Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով աշխատում են պահեստներում՝ ժամանակին սնունդն ու անհրաժեշտ պարագաները փաթեթավորելու և համապատասխան վայրեր հասցնելու համար։
Նախարարության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Սակայն նախարարությունը աշխատուժի՝ հիմնականում տղամարդկանց կարիք է զգում։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն կամավորագրվելու այդ աշխատանքներին, խնդրում ենք ներկայանալ նախարարություն։
Հեռ.՝ 047945443»: