ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Եվրոպական միությանը հորդորել է դատապարտել արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

«Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները եւ, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները: Ռազմական ագրեսիայի անընդունելի օգտագործումը, որը բազմաթիվ զոհերի եւ վիրավորների է հանգեցրել նույնիսկ խաղաղ բնակչության շրջանում, արմատապես խաթարում է խաղաղության գործընթացի վերսկսման հնարավորությունը։ Սա միջազգային իրավունքի եւ ԵԱՀԿ շրջանակներում մինչ այժմ անցկացված երկխոսության կոպիտ խախտում է: Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին անհապաղ հետ քայլ կատարել. այս ռազմական էսկալացիան կարող է ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Ես խորապես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է իր ձայնը ուժգին բարձրացնի՝ գնահատելով նաեւ պատժամիջոցների դիմելու հնարավորությունը ռազմական գործողությունների դադարեցման պահանջի մերժման դեպքում»,- նշել է Կաստալդոն:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ Եվրախորհրդարանի տարբեր պետությունների գործընկերների հետ միասին նամակ է ստորագրել՝ ուղղված Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության միության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին, որով հայցել են գործադրել բոլոր ջանքերը կրակի անհապաղ դադարեցման համար եւ գործարկել կրակի հնարավոր խախտումների մոնիթորինգի համար պարտադիր մեխանիզմներ՝ որպես արդյունավետ երկխոսության գործընթացի համար անհրաժեշտ վստահությունը վերականգնելու միակ միջոց:

«Բազմակողմանիության եւ խաղաղության եվրոպական արժեքները պետք է գերակշռեն: Դատապարտելի է նաեւ նախագահ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը եւ սատարումը Բաքվին. լրագրողական աղբյուրները հայտնում են Սիրիայի հյուսիսից Թուրքիայի կողմից մոբիլիզացված հազարավոր ջիհադիստ գրոհայինների մասնակցության մասին: Եթե այս լուրը հաստատվի, ապա այս միջամտությունը որքան մտահոգիչ է, այդքան էլ անընդունելի: Պահանջում ենք տարածաշրջանային բոլոր դերակատարներին չօգտագործել այս հակամարտությունը որպես պատրվակ՝ իրենց ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար: Այս ողբերգությունում մենք չենք կարող լինել լոկ հանդիսատես. փոխարենը պետք է լինենք խաղաղարարներ եւ միջնորդ այս արյունալի հակամարտության մեջ, որը կրկին պայթել է ԵՄ սահմանների մոտ»,- եզրափակել է Կաստալդոն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետւանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին եւ մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին եւ 1 տղամարդ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, եւ այրվել է քաղաքացիական ավտոբուս Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական կողմն ունի 83 զոհ եւ կա շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաեւ դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է եւս 11 ԱԹՍ, այդ թվում նաեւ՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը եղել եւ մնում է միակ գործող հարթակը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար: Գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը նշել է, որ հայկական կողմի միակ ակնկալիքը միջազգային կառույցներից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, Ադրբեջանի ագրեսիան եւ Թուրքիային զսպելուն ուղղված կոչերն են:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի Հանրապետությունը թույլ չի տալու ղարաբաղյան հակամարտության քննարկման որեւէ այլ ձեւաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից: Հարցի կարգավորման գործում որեւէ այլ պետություն չի կարող ներգրավվել, եւ այն որեւէ այլ հարթակ չի կարող տեղափոխվել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության գնահատականներին, ապա ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը նշեց, որ միջազգային հանրությունը գիտակցում է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

«Մենք միշտ ավելին ենք ակնկալելու, քան ստանում ենք: Այսօր հիմնականում հնչում են խաղաղությանը վերաբերող կոչեր, եւ այստեղ անհրաժեշտություն կա իսկապես թիրախավորված հայտարարությունների՝ ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային»,-ասել է Տ. Հայրապետյանը:

Փորձագետներն անդրադարձել են նաեւ այս օրերին Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատանքին՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվում են, օպերատիվ կերպով օտարերկրյա պետություններն ու միջազգային կառույցները տեղեկացվում են տեղի ունեցող իրադարձությունների եւ իրավիճակի վերաբերյալ: Միջազգային առումով ակտիվ աշխատանք է տարվում, բոլոր գործընկերները ամբողջությամբ տեղյակ են այս իրադարձություններից: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետեւանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին եւ մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին եւ 1 տղամարդ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, եւ այրվել է քաղաքացիական ավտոբուս Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական զինուժն ունի 83 զոհ եւ կա շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաեւ դպրոցներ՝ ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ, մեծ ծավալի զրահատեխնիկա:

Լրահոս