«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը 35 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին.
«Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը իր ողջ անձնակազմով պատրաստ է միշտ սատարել մեր սահմանապահ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին: Կրկին մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է, Աստված պահապան Հայ Ժողովորդին»:
Իր հերթին էլ հանգանակություն է արել նաև ALEX ընկերությունը՝ նվիրաբերելով 15 մլն դրամ: