Կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի՝ ի աջակցություն Արցախի. ՌԴ-ում Հայաստանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։

«Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։

Հերթական անգամ խնդրում ենք ձեզ, անկախ քաղաքացիությունից՝ հետևել ՌԴ օրենքներին, չտրվել սադրանքներին ու հայտնել մեզ նման հնարավոր դրսևորումների դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս