![](https://armlur.am/wp-content/uploads/2020/10/122315218_1321918158200780_8552135964084285838_n.jpg)
Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային համար մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։ Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։
Եվ ուրեմն, ի գործ․
❗️Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը:
❗️Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Հենց մեր միասնական և աննկուն պայքարի արդյունքում էլ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»