ՇՈՒՏՈՎ ԿԻՄԱՆԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սկսվել է Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնդրադ Մյուրերի դատական գործի վերջին լսումը: Նրան մեղադրում են փոփ արքային չափից մեծ քանակի քնաբեր ներարկելու մեջ, ինչից էլ Ջեքսոնը մահացել է: Բժշկի դատապաշտպանները պնդում են, որ Մյուրերն ընդամենը փորձել է մեղմացնել Ջեքսոնի ցավը, եւ դա առաջին դեպքը չի եղել, որ բժիշկը նրան ցավազրկող է ներարկել: Իսկ մեղադրող կողմը պնդում է, որ մահը վրա է հասել քնաբերի չափից մեծ դոզայի պատճառով: Այս խճճված գործի բացահայտմանը քիչ մնաց: Ջեքսոնի մահվան իրական պատճառն արդեն պարզ կդառնա գալիք շաբաթ:




Լրահոս