Նոյեմբերի 5-ին, ժամը 09։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 35 և 37 շենքերի մոտակայքում չգործող շինհրապարակում կայանած կռունկը թեքվել է դեպի երթևեկելի գոտի․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ կայանած կռունկի սլաքը թեքվել է դեպի երթևեկելի գոտի, դիպչում է էլեկտրական լարերին և առկա է ընկնելու վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, եռահարկ շինության առաջին հարկում գործող գրասենյակային տարածքից կատարել չորս անձի տարհանում և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ երեք կայանած ավտոմեքենա դուրս բերել անվտանգ տարածք։