Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի​ հոգաբարձուների խորհրդի համանախագահ​ Վան Գրիգորյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի​ հետ։

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։ Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած ​ են ​ ստորագրված եռակողմ հայտարարությամբ եւ դրա դրույթներով։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ​ Արցախն այսօր ունի տարաբնույթ և հատկապես հումանիտար խնդիրներ, և միայն ​ համազգային միասնությամբ ու համատեղ ​ ջանքերով է հնարավոր լուծել այդ խնդիրները։​

Նախագահ Սարգսյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել նաև​ ​ համահայկական օրակարգի մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։




Լրահոս