ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք այստեղից 2 ճանապարհ ունենք գնալու. Արմեն Սարգսյանն ընդունել է հադրութցիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք վեր կենալ, կանգնել: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական». նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ապաստան գտած մի խումբ հադրութցիների:

«Բոլորիս մեջ ցավ կա, սակայն այն անհամեմատելի է նրա հետ, ինչ ապրում եք դուք, ձեր ընտանիքները, հարազատները,-ասել է նախագահը:- Աշխարհում ամեն հայ մեծ բեռ ունի, բայց այդ բեռն, իհարկե, համեմատելի չէ ձերի հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորս միասին՝ Հայաստանից մինչև Արցախ, կարողանանք ընկած տեղից վեր կենալ, կանգնել, անցնել դժվար ճանապարհ՝ չդառնալու պարտված ժողովուրդ, պետություն, ազգ: Սրանք են իմ սփոփանքի խոսքերը, որովհետև այս պահին ուրիշը չունեմ: Դրա համար էական է, որ որպես ազգ ու պետություն լինենք միասնական: Պետք է աշխատենք ամեն ինչ անել:

Իրար մեղադրել, վիճել… Սա մեզ ոչ մի տեղ չի տանելու, բացի մեծ դժբախտությունից: Փորձենք ոտքի կանգնել, իրար օգնել»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս