ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի պատճառով Եվրոպայի առողջապահական համակարգերի ուժասպառ լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգված է աշխարհում, հատկապես՝ Եվրոպայում եւ Ամերիկաների տարածաշրջանում COVID-19-ի դեպքերի աճով, որտեղ երկրների առողջապահական համակարգերը ուժասպառ են եղել, նոյեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ներկա պահին մենք խիստ մտահոգված ենք մի շարք երկրներում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով՝ հատկապես Եվրոպայում և Ամերիկաների տարածաշրջանում. Աշխատակիցները և առողջապահության համակարգերը մոտեցել են կոլապսի կետին», – ասել է նա։

Միևնույն ժամանակ ոգեշնչող նորություններ են ստացվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մասին, որոնք թույլ են տալիս զգուշավոր լավատեսություն հայտնել առ այն, որ վիրուսի դեմ պայքարի նոր միջոցները կհայտնվեն առաջիկա ամիսներին:

 




Լրահոս