Իրանը կստուգի Իրանում կորած հայ զինծառայողների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը, տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում ենք, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին», – ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպանությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի նրանք զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

Նշենք, որ սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։

Դրանից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեսպանատան շենքի դիմաց` տեղեկություններ ստանալու նպատակով։




Լրահոս