ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղում աշխատանքն է սկսում Ռուսաստանի կառավարության հումանիտար կենտրոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվանից Ղարաբաղում աշխատանքն է սկսում Ռուսաստանի կառավարության հումանիտար կենտրոնը, որը ստեղծվել է նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, միջգերատեսչական այդ մարմնի աշխատանքները կազմակերպելու համար դեռ երեկ Ստեփանակերտ են ուղևորվել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի օդանավեր։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրամանի համաձայն՝ կենտրոնում ստեղծվելու է 5 ստորաբաժանում, որտեղ ռուս մասնագետները զբաղվելու են ականազերծման, հակամարտող կողմերի հաշտեցման, տրանսպորտային կապերի, բժշկական ու առևտրա-կենցաղային խնդիրների լուծման համար։

Անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պուտինը նշել էր, որ կենտրոնը կարող է նաև աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի պետական կառավարման մարմիններին, եթե դրա կարիքը լինի։

Արցախի ՊԲ-ն հրապարակել է նահատակված 28 զինծառայողների նոր անուններ

Պաշտպանության նախարարությունը  ներկայացրել է նոր հերոսների. վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը: Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը:

Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրային մի շարք զինծառայողներ:
Հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում ներդաշնակ ու հմուտ գործողություններով աչքի են ընկել և համատեղ ուժերով ավելի քան 300 հակառակորդի հետևակ ոչնչացրել կապիտան գոռ Երվանդի Շահբազյանը, շարքային Նարեկ Սասունի Մարդյանը, կրտսեր սերժանտ Գոռ Աշոտի Մարգարյանը և շարքային Արամ Հայկի Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս