ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կստեղծվեն հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. նախագիծն Աժ-ում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։  Արդարադատության նախարարությունը  հեղինակած օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան: Փոփոխությունները նախատեսված են Դատական և Քրեական օրենսգրքերում, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում։

Ըստ նախատեսվող փոփոխությունների, հակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։

Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։

Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը, լինելով դատավոր կամ նախկին դատավոր, վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, ենթարկվել կարգապահական պատասխանատվության և առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում նրա ընդգրկվելու վերաբերյալ արգելք կա` մեկ տարի ժամկետով։

Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետական բյուջեից նախատեսվում է ծախսել 3 միլիարդ 22 միլիոն դրամ, կամ մոտ 6 միլիոն դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս