Armenian text to speach

«Լավ է վարվել Ուկրաինայի հետ, շատ բան չի արել»․ Թրամփը՝ ՌԴ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 19-ին հայտարարել է, թե Ռուսաստանը «լավ է վարվել Ուկրաինայի հետ» և շատ բան չի արել այդ երկրի դեմ։ Նրա խոսքերը հնչել են այն օրը, երբ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից Ուկրաինայում վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Նախորդ գիշերը Ռուսաստանը հրթիռակոծել էր Կիևը և հարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թրամփը նաև հայտնել է, որ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպմանը՝ հիմնականում միջուկային զինաթափման հարցը քննարկելու համար։ Նա նշել է, որ պատրաստ է Սիի հետ քննարկել նաև Ուկրաինայի հարցը՝ պնդելով, որ թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանը կարող էին ավելի մեծ դեր ունենալ հակամարտությունում։

Հայտարարությունները հնչել են այն տեղեկությունների ֆոնին, որ Պուտինը ցանկանում է եռակողմ հանդիպումն օգտագործել Մոսկվայի համար բարենպաստ խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու նպատակով՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցության։




Լրահոս