Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ։
«Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ:
Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը, մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին»։