Դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ` արագ, պարզ և հարմարավետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ:

Բանկում սպասարկվում են դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell:
Արագ դրամական փոխանցումները հաճախորդներին հնարավորություն են տալիս հնարավորինս արագ և հուսալի տարբերակով գումար փոխանցել իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝ դեպի աշխարհի ավելի քան 190 երկրներ: Հաճախորդը ձևակերպում է փոխանցումը, և արդեն հաշված րոպեների ընթացքում գումարը հասանելի է ստացողին: Դրամական փոխանցումներ կատարելու համար հաճախորդի անունով բանկային հաշվի բացումը պարտադիր չէ, անհրաժեշտ է ունենալ միայն անձը հաստատող փաստաթուղթ:

Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռավար ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ Բանկի Visa/Mastercard /VTB Transfer քարտերին՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Փոխանցումները հնարավոր է ստանալ հետևյալ հեռավար ծառայություններից որևէ մեկի միջոցով՝

• լրացնելով կարճ օնլայն հայտ Բանկի www.vtb.am կայքում
• Զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով
• պատվիրելով հետադարձ զանգ Բանկի կայքում
• Վիդեո Բանկ ծառայության միջոցով
• Telcell վճարային տերմինալների միջոցով: Այս դեպքում հաճախորդին անհրաժեշտ է մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը, Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել “Դրամական փոխանցման ստացում” դաշտը և լրացնել հետևյալ տվյալները՝ քարտի համարը, որին փոխանցվելու է դրամական փոխանցումը, դրամական փոխանցման կոդը, փոխանցման արժույթն ու գումարը, փոխանցման ստացման նախընտրելի արժույթը, բջջային հեռախոսահամարը:

• ուղարկելով դիմում Mobile/Internet banking հավելվածի միջոցով՝ նշելով հետևյալ տվյալները՝ դրամական փոխանցումների ստացման համակարգը, փոխանցման համարը, քարտի համարը, որին մուտքագրվելու է փոխանցումը, փոխանցման արժույթը և գումարը: Քարտին մուտքի վերաբերյալ հաճախորդը ստանում է անվճար SMS հաղորդագրություն 20 րոպեների ընթացքում:

Դրամական փոխանցումներ կատարելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել БЭСТ համակարգի ծառայությունից, որը հնարավորություն է տալիս փոխանցումներ կատարել անմիջապես Visa/Mastercard/ МИР քարտերին՝ թողարկված ինչպես Ռուսաստանում (միջնորդավճար՝ 1%), այնպես էլ՝ արտասահմանյան բանկերում՝ (միջնորդավճար՝ 2%)՝ նշելով միայն քարտի տվյալները: Փոխանցումները հասանելի կլինեն ստացողին մինչև 5 րոպեների ընթացքում:

Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել հատուկ՝ VTB -Transfer քարտից, որը հաճախորդին հնարավորություն է տալիս դրամական փոխանցումներ ստանալ առանց տանից կամ աշխատանքի վայրից դուրս գալու:
VISA/Mastercard Instant Issue տեսակի կամ ստանդարտ բազմարժութային VTB-Transfer Mastercard Standart տեսակի քարտ ստանալու համար՝ հաճախորդները կարող են այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ ուղարկել դիմում Mobile banking ծառայության միջոցով:

VTB-Тransfer քարտը հաճախորդներին տալիս է այնպիսի առավելություններ, ինչպիսիք են փոխարկման արտոնյալ փոխարժեքը՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին, փոխանցված գումարը Բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու հնարավորություն, փոխանցված գումարը Բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու հնարավորություն, ինչպես նաև՝ մինչև 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:

Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ https://www.vtb.am/am/transfers հղումով, իսկ VTB-Transfer քարտերի վերաբերյալ՝ https://www.vtb.am/am/transfer/vtb-transfer-tsarhayowt-yown հղումով, կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




Լրահոս