![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/4-6.jpg)
Ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու և անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունք։
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմը բացազատել է կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները: