Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը (Անդալուսիա) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները»,- ասված է հաղորդագրությունում:




Լրահոս