Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 02:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի Թաղի 8-րդ փողոցի տներից մեկի նկուղային հարկում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։58-ին, մարվել՝ 04։14-ին։ Տան բակում՝ փայտամշակման արտադրամասում (մոտ 300 քմ), այրվել են փայտյա կառուցատարրեր։